ՄամուլՏեսանյութ

Պայթյունից մահացել է հավաքարարը․ մանրամասներ Յունիբանկում տեղի ունեցած պայթյունից (Տեսանյութ)

Պայթյունից մահացել է հավաքարարը․ մանրամասներ Յունիբանկում տեղի ունեցած պայթյունից (Տեսանյութ)

Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Վարդգես Պետրոսյան 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում։ Պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է (Ռ. Խ.), հինգը՝ տուժել:

unibank paytyun

Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով