Մամուլ

Մեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է

Մեքենայի հետընթացի ժամանակ վրաերթի ենթարկված 8 ամսական երեխան մահացել է

Հուլիսի 4-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունհաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով միկվոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2021 թ. նոյեմբերին ծնված Տիգրան Մանուկյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ պարզվել է՝ ժամը 18.50-ի սահմաններում Արարատի մարզի Ավշար գյուղի Ֆիդայու փողոցի 9-րդ տներից մեկի մոտ «NISSAN X-TRAIL» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 8 ամսական Տիգրան Մանուկյանին, որը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

nissan x trail vraert

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա՝ զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով, միկոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Կիսվել նյութով