Մամուլ

«Չկա բավարար չափով հանրային ճնշում». Անի Խաչիկյանը՝ Վեդիի ահասարսուռ դեպքի մասին

«Էն ձագուկների նկարին նայեցի ու էլի հիշեցի օրեր առաջ Վեդիի մանկապղծության դեպքը։

Բոլորս գիտենք չէ՞, որ նման դեպքերը հազվադեպ բաներ չեն մեր իրականության մեջ ու որ մեծամասամբ բռնարարները չեն բացահայտվում, առավել ևս չեն պատժվում։

Խնդրանքս ա իմ ՏՂԱ ընկերներին, ծնողներին և անծանոթներին, ովքեր որ դատապարտում են նման երևույթները, ԽՈՍԵՔ, տղերք, դուք պետք ա նման հանրային դեպքերին ավելի ակտիվ արձագանքեք, ու հենց տեսանելի դաշտում, հենց դուք պետք ա բարձրաձայն դատապարտեք, որովհետև ձեր լռությունը շարունակ վալիդացնում է մի քանի կարծրացած կետեր։

Բռնարարները ազատության մեջ են նաև որովհետև չկա բավարար չափով հանրային ճնշում, իսկ հանրությունը անհավասար է արձագանքում նման դեպքերում, խոսքս իհարկե միշտ նման դեպքերում արձագանքող մարդկանց չի վերաբերում, բայց տղերք դուք պետք ա էս դեպքերում պաշտպանական մեխանիզմներն ավելի ակտիվ ու տեսանելի իրականացնեք»,- գրել է դերասանուհին։

Կիսվեք ձեր էջում