Մամուլ

Որ օրը 4 հատ փրփրակալած ստատուս եք գրում ու սպառնում իրան պաշտպանողներին, ի՞նչ կայֆ ա էդ տալիս ձեզ

Նարեկ Սամսոնյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիմբայի մասին ագրեսիվ ստատուսներ գրողների մասին
Հարգելի հայրենակիցներ, երբ դուք կալանավորված մարդակերի մասին տենց թունդ անհանդուրժող ստատուսներ եք գրում դրա մոտիվացիաների մասով մի տեսակ հարցականներ են առաջանում, որոնց փորձեմ կարճ անդրադառնալ: Մինչև բուն նյութիս հասնելը թույլ տվեք իմ կարծիքը Ռոբի մասին գրեմ, որ ձեր հավանական թիրախում չհայտնվեմ (չնայած առավոտյան էլ եմ անդրադառնալու էս թեմային). ուրեմն Ռոբերտ Քոչարյանը 98 թվականին ապօրինի առաջադրվել ու զավթել է ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնավարման ողջ ընթացքն ուղեկցվել է սպանություններով և ահաբեկչություններով ու ինքն ՀՀ-ում դատապարվելու և ցմահ նստելու ամենաարժանի մարդկանցից մեկն ա: Բայց մի հարց տամ էլի, էդ, որ օրը մի 4 հատ փրփրակալած ստատուս եք մեկնում էդ մարդակերի հասցեին ու սպառնում իրան պաշտպանողներին, դրանից ի՞նչ ա փոխվում:

Լուրջ էլի, ի՞նչ կայֆ ա էդ տալիս ձեզ: Մարդիկ կան, որ Ռոբից ամենաշատն են տուժել ու ժամանակին էլ ամենաթունդն են քննադատել Ռոբին ու էսօր էդ կուրծք ծեծող քննադատների մեջ էլ կան նման մարդիկ, բայց էլի եմ հարցնում՝ էդ ի՞նչ ա ձեզ տալիս էլի:

Էս ասածս մարդկանց մեջ մի ստվար զանգաված ուղղակի չի էլ հասկանում՝ ինչի ա անում դա, բայց կա մի շատ գավառական շուստրիություն ունեցող մասսա, որ սրա տակ քաղտեխնոլոգիա ա դնում ու առավոտյան կգրեմ, թե ինչ թարս բուսնած խիարի ա հանդիպելու ինքը: Էդ ձեր գավառական շուստրիությունը մի ծախեք ժողովրդի ու պետության վրա. հետո ի՞նչ, որ Ռոբի նկատմամբ համատարած ատելություն կա հասարակության մեջ»:

Կիսվել նյութով