ԺամանցՏեսանյութ

Երևանում հաշմանդամի սայլակին նստած տղամարդը երգում է «Չունի աշխարհը քեզ նման» (Տեսանյութ)

Երևանում հաշմանդամի սայլակին նստած տղամարդը երգում է «Չունի աշխարհը քեզ նման» (Տեսանյութ)

Armeniasputnik.am-ը գրում է․ Տղամարդը գումար է աշխատում հանրահայտ ստեղծագործություններ երգելով։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա իր «այցեքարտը» փոխանցում գումար տվողներին։

Սայլակին նստած այս տղամարդուն կարելի է տեսնել Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցի սկզբնամասում, «Ռոսիա» առևտրի կենտրոնի տարածքում կամ ԱԳՆ-ի նախկին շենքի դիմաց։ Նա հիմնականում հանրահայտ ստեղծագործություններ է երգում, անցորդները մոտենում են և գումար դնում գետնին դրված պայուսակի մեջ, իսկ տղամարդն էլ այցեքարտի նմանվող ինչ–որ թուղթ է մեկնում նրանց։

abovyan

Թղթի վրա գրված է նրա ինստագրամյան էջի հասցեն, որը որոշ բաներ է բացահայտում երգչի մասին։ Տղամարդու անունը Կասրա Չավոշի է, նա երգում է ակումբներում և փողոցներում, ընդ որում` ոչ միայն հայերեն։

Իսկ այս տեսանյութում Չավոշին երգում է էստրադային երգիչ Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» ստեղծագործությունը։

Նշենք, որ երևանյան անցորդները գնահատում են երգչի տաղանդն ու ջանքերը, որովհետև պայուսակում, բացի մետաղադրամներից, շատ են նաև թղթադրամները։

Կիսվել էջում