ՏեսանյութՔաղաքականություն

«Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար, վատ ընկեր է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի համար»․ Խաչատուր Սուքիասյան

Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի համար։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը։

«Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմ ում համար։ Սերժ Սարգսյանին լավ եմ ճանաչում։ Եթե նա ինձնից գործարան է խլել, ես չեմ կարծում, որ նրա հետ լավ հարաբերություն կարող էի ունենալ։ Նա վատ ղեկավար է եղել, վատ ընկեր է։

Երբ երկիրը կառուցվում էր, հիշում եմ իրեն, երբ Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ, մինչև անգամ  նրան՝ ումից որ ընդունեց նախագահությունը։ Հետո, խաբելը շատ վատ բան է։ Եթե մարդը առաջին դեմքի մակարդակով կարող է սուտ խոսել, կործանված է և այդ մարդը, և այդ միջավայրը»,-ասաց Սուքիասյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Share