Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։
Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից և չի վերադարձել:
Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։


