Ո՞րն էր Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։
Արտիստի մահվան մասին տեղեկությունը հայտնել է նրա մտերիմ ընկեր Հարություն Բոգարյանը։
«Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03:55-ին սիրտը կանգ է առել»,- նշել է Բոգարյանը։
Այսպիսով, ըստ նրա մտերիմի՝ Արտաշես Ալեքսանյանի մահվան անմիջական պատճառը սրտի կանգն է եղել։
Այլ մանրամասներ նրա առողջական վիճակի կամ հոսպիտալացման պատճառների վերաբերյալ այս պահին չեն հաղորդվել։
Արտաշես Ալեքսանյանը 65 տարեկան էր։ Նրա մահը մեծ կորուստ է հայկական թատրոնի և կինոյի համար։


