Ժամանց

Ովքե՞ր են «Միսս տիեզերք Արմենիա-2021»-ի և «Միսս աշխարհ Արմենիա-2021»-ի մասնակիցները

Ովքե՞ր են «Միսս տիեզերք Արմենիա-2021»-ի և «Միսս աշխարհ Արմենիա-2021»-ի մասնակիցները

Sputnik Արմենիան գրում է․ Արդեն հայտնի է, թե ովքեր են այս տարի մասնակցելու «Միսս տիեզերք Արմենիա–2021» և «Միսս աշխարհ Արմենիա–2021» գեղեցկության մրցույթներին և հաղթելու դեպքում Հայաստանը ներկայացնելու միջազգային երկու մրցույթներում։

Այս տարի ամենամյա գեղեցկության մրցույթին մասնակցում են 20 գեղեցկուհիներ ոչ միայն Երևանից և Հայաստանի մարզերից, այլև Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Իրանից։

Մանան Հունանյան, 18 տարեկան

manan hunanyan

Գեղեցկուհիներից 15–ը կպայքարեն «Միսս տիեզերք Արմենիա–2021» տիտղոսի համար, 19-ը՝ «Միսս աշխարհ Արմենիա–2021»-ի։

Միջազգային մրցույթների չափանիշները տարբեր են։ «Միսս տիեզերք»–ին կարող են մասնակցել 18–28 տարեկան աղջիկները, «Միսս աշխարհ»–ին՝ 17–26։

Վիվիանա Ասատուրի, 17 տարեկան

viviana asaturi

Երևանում անցկացվող գեղեցկության մրցույթի ձևաչափն այս տարի տարբերվում է նախորդից։

Մրցույթի առաջին օրը՝ սեպտեմբերի 18–ին, տեղի կունենա նորաձևության ցուցադրություն 3 հագուստներով՝ սպորտային, կոկտեյլային և երեկոյան, աղջիկները կցուցադրեն իրենց բեմական քայլվածքը, կեցվածքն ու ժպիտը։

Մարինա Կարապետյան, 28 տարեկան

marina karapetyan

Երկրորդ օրը՝ սեպտեմբերի 19-ին, կլինի ժյուրիի անդամների հետ հարցուպատասխան։

Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 22–ին «Մոսկվա» կինոթատրոնում, որտեղ կցուցադրվի աղջիկների մասին պատմող ֆիլմը, դրան կհաջորդի տիտղոսակիրների թագադրման արարողությունը։

Մանե Բաղիրյան, 19 տարեկան

mane baghiryan

«Միսս տիեզերք Արմենիա–2021» և «Միսս աշխարհ Արմենիա–2021» մրցույթների հաղթողները կմասնակցեն աշխարհի ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներին՝ «Միսս տիեզերք» և «Միսս աշխարհ»։

Այս տարի հեղինակավոր մրցույթների 70–ամյակն է, որոնք կանցկացվեն նոյեմբերին և դեկտեմբերին։

Ադրիանա Գալստյան, 26 տարեկան

adriana galstyan

Ի դեպ, ձեր նախընտրած մասնակցի օգտին կարող եք քվեարկել հետևյալ հղումով:

Ալլա Կարապետյան, 21 տարեկան

alla karapetyan

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում