Մամուլ

Ողբերգական դեպք Գորիսում. 17-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է

Ողբերգական դեպք Գորիսում. 17-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Այգեստան փողոցում գտնվող էլեկտրաենթակայանի տանիքին դի կա։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ փորձում են էլեկտրաենթակայանի տանիքից հոսանքահարված քաղաքացու մարմինը իջեցնել։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 17 տարեկան էր։

Կիսվել նյութով