Աշխարհ

«Ո՞վ է նա, որ մեր դեմ պայմաններ դնի»․ Ալիևը՝ Փաշինյանին

«Ո՞վ է նա, որ մեր դեմ պայմաններ դնի»․ Ալիևը՝ Փաշինյանին

«Ադրբեջանը մեկ պայման ունի. Հայաստանը պետք է ամբողջությամբ և անվերապահորեն հեռանա գրավյալ հողերից, ինչը արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում», – իր ելույթում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ո՞վ է նա, որ պայմանների առումով խոսի մեզ հետ: Եթե ​​մենք ուզում ենք նրա հետ խոսել պայմանների լեզվով, ապա նրա քաղաքական կյանքը կարճատև կլինի:

Հայաստանի ղեկավարը փաստացի խախտել է, ոչ թե խախտում, այլ խախտել է բանակցային գործընթացը, քանի որ նրանց անհեթեթ հայտարարությունները, սադրիչ քայլերը անիմաստ են դարձնում բանակցությունները:

Ցավոք, Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չի գիտակցում այդ պատասխանատվությունը: Նրանք ի վիճակի չեն ճիշտ վերլուծել, թե ինչի կարող են հանգեցնել այդ քայլերը»։

Նա նշեց, որ Հայաստանում կան բանական մտածող մարդիկ, քաղաքական գործիչներ, որոնք իրենք են բարձրաձայնում այս հարցը և հանրությանը բերում իրենց այն մտքերը, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը երկիրը տանում է դեպի անդունդ:

Կիսվել նյութով