Մամուլ

Ո՞վ է Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի Գայանեն և ի՞նչ կապ ունի նա թուրքերի հետ

Ո՞վ է Աննա Հակոբյանի «Էրատո» ջոկատի Գայանեն և ի՞նչ կապ ունի նա թուրքերի հետ

168․am-ը գրում է․ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օրեր առաջ իր «Էրատո» ջոկատից լուսանկարներ էր հրապարակել, մակարգրելով․ «Քանի որ դիրքերից իմ տեսաուղերձում միայնակ լինելուս հանգամանքը եւ իմ կողքին կանգնած զինված դիրքապահը (մեր ջոկատի աղջիկներից մեկն է), մեր շատ հայրենակիցների անհանգստացրել է, տեղադրում եմ մի քանի լուսանկար մեր առօրյա կյանքից»։

Աբխազիայի հայ համայնքից 168․am-ի հետ կապ հաստատած մեր վստահելի աղբյուրները միաբերան նշեցին, որ Աննա Հակոբյանի կողքին գտնվող լուսանկարում նշված կնոջ անունը Գայանե է, նա Աբխազիայում թուրքերի հետ սերտ հարաբերությունների մեջ է եղել։ Նրանց անհանգստացած էին, որ այդ կինը հիմա Աննա Հակոբյանի ջոկատում է․

գայանե աննա

«Նկարում նշվածին Աբխազիայում ճանաչել եմ երկար տարիներ, բոլորը գիտեն` ինքը թուրքերի հետ էր․ թուրքերի, որոնք առևտրով էին զբաղվում։ Ամուսինը բռնացնում է, թուրքերը զենքը պահում են ամուսնու գլխին, ասում են՝ կխփենք, եթե ձայն հանես։

Այդ կարգի մարդկանց, փաստորեն, Աննա Հակոբյանի ջոկատ են ընդգրկում, ներկայացնում, իբրև հայրենասերնե՞ր, իբրև թե դիրքերում են։ Այդ կինը սրբապիղծ է, ու նա այսօր Աննա Հակոբյանի հետ իբր թուրքի դեմ է կռվում, հա՞…»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում