Մամուլ

Շշմել էի, երբ մշակույթի նախարարությունը փակեցին․ դե մուղամ լսեք․ Քոչարյան

Շշմել էի, երբ մշակույթի նախարարությունը փակեցին․ դե մուղամ լսեք․ Քոչարյան

Եթե կրթությունը մեզ համար կարևոր է, ուրեմն ըստ արժանվույն պետք է այն գնահատվի։ Լրջագույն բարեփոխումների կարիք կա  և իհարկե ԿԳՄՍ-ն պետք է վերանայվի։ Ես շշմած էի, երբ մշակույթի նախարարությունը վերացրեցին։

Այս մասին իր համակիրների հետ հերթական հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

robert qocharyan

«Հետևողականորեն փորձում ենք կրթությունից հանել ազգային կոմպոնենտը, հայ լինելու հանգամանքը, ապա ստացվում է՝ մենք ուղղակի ինչ-որ գիտելիքների ծավալ ենք տալիս, բայց քաղաքացի չենք դաստիարակում։

Այն, ինչ արվեց կրթության հետ այս մի քանի տարվա ընթացքում, ոչ պակաս աղետ է, հոգեբանական լուրջ ներգործություն մեր ազգային ինքնության զգացողության վրա։ Մի խոսքով այսօր լրջագույն խնդիր ունենք կրթության ոլորտում։ Դա և՛ կառավարման, և՛ բովանդակային խնդիր է»,- ասել է նա։

Կիսվել էջում