Ազատ խոսքՄամուլՏեսանյութ

Շատ մանրամասներ, փաստեր և անուններ չեմ հայտնի․ Սամսոն Գրիգորյան (Տեսանյութ)

Շատ մանրամասներ, փաստեր և անուններ չեմ հայտնի․ Սամսոն Գրիգորյան (Տեսանյութ)

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել թշնամու առաջխաղացումից դեպի Շուշի և կից գրառում կատարել․

«Կարծում եմ արդեն ժամանակն է

Այս տեսանյութը պետք է դնեի 15 օր առաջ, սակայն՝ պատերազմ…

Տեսանյութն իրականում նկարահանողը տեղադրել է նաև Յութուբում, սակայն բավականին անտեսված մնաց։ Ի տարբերություն շատերի, տեղյակ եմ տեսանյութի նախա և հետ պատմությունից նաև։

Նկարահանվել է Շուշին կորցնելուց առաջ, նկարահանողը բարձրաստիճան սպա է, ով տեսանյութն ուղարկելով հրամանատարությանը, խնդրել էր Գրադի հարվածով կանգնեցնել թշնամու առաջխաղացումը դեպի Շուշի։

Համոզված է, որ ընդամենը մեկ մարտկոցի ամբողջական հարվածից հետո Շուշիի պաշտպանները միանշանակ կկանգնեցնեին գրոհը և Շուշին չէր ընկնի։

adrbejanakan storabajanumner

Հետախուզական տվյալները՝ իրենց ապացույցներով կային, Գրադը կար, հարվածողը կար, հարվածելու խոստումը կար…

Հարվածը չեղավ!!!

Շատ մանրամասներ, փաստեր և անուններ չեմ հայտնի, բայց մի կարևոր մանրուք էլ կա՝ պետք է իմանալ։ Տվյալ սպան պատերազմի ավարտից հետո ենթարկվել էր ճնշումների, բռնության, նույնիսկ անձնագիրն էին խլել, պահանջելով հանձնել կրիչն ու դրոնը։

Իմիջիայլոց դրոնն էլ արտասահմանցի լրագրողից էր վերցվել, որպեսզի հնարավոր լինրլ տարածքը հետախուզել։

Տեսանյութը միակը չէ, էլի կան, ամբողջը հիմա ՀՀ քննչական մարմինների ձեռքում են։ Ձերբակալվածներ էլ արդեն կան, շատ հայտնի, շատ բարձրաստիճան՝ ինքներդ էլ գիտեք…»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում