Շոու-բիզնես

«Նպատակներս կապված են ընտանիքիս ամրապնդման, կայացման ու երեխաների հետ»․ Շուշաննա Թովմասյանը՝ 27-ամյակի և ցանկությունների մասին

«Նպատակներս կապված են ընտանիքիս ամրապնդման, կայացման ու երեխաների հետ»: Շուշաննա Թովմասյանն այսօր նշում է ծննդյան 27-ամյակը։ Դերասանուհին դեմ չէր տարեդարձի օրը մի փոքր փիլիոփայել և տարիքին նայել հենց այդ դիտանկյունից։

Tert.am Life-ի հետ զրույցում նա նշեց՝ մեծանալուց վախ կամ անհանգստություն չունի և սիրով է ընդունում յուրաքանչյուր տարիք։

«Տարիքին ու մեծանալուն շատ նորամալ և ադեկվատ եմ նայում, չնայած շրջապատում երբեմն կարծիքներ եմ լսում, որ մեծանալու հետ ընկճախտ է սկսվում։ Ինձ մոտ իհարկե նման բաներ չկան, հակառակը, ես սիրում եմ իմ տարիքը ու որքան տարիքի հետ հասունանում ենք այնքան դեպի քո ապրած տարիները հետահայացը հաճելի է լինում։ Այսօր ամեն ինչ այլ կերպ ես փորձում ընկալել ու զգալ՝ ապրածն ու չապրածը, արածն ու չարածը, սպասելիք գործերը։ Ե՛վ իմ անձնագրային տարիքը, և՛ այն տարիքը, որը ես զգում եմ իմ հոգում՝ մեկը մյուսի հետ շատ ներդաշնակ է»,-ասաց դերասանուհին։

Շուշան Թովմասյան

Շուշաննայի խոսքով՝ կյանքի այս փուլն իր համար ասոցացվում է ընտանիքի հետ․ «Կյանքի այս շրջանն ասոցացվում է ընտանիքի ամրապնդման հետ։ Ընտանիք կազմելու քայլը ես կատարել եմ 25 տարեկանում, բնականաբար, հիմա արդեն ուրիշ ընթացք է՝ նպատակներս կապված են ընտանիքիս ամրապնդման, կայացման ու երեխաների հետ, նրանց դաստիարակման և հաջորդող մյուս բոլոր իրադարձություների հետ, որոնք ի վերուստ են տրված։  

Հիմա չես մտածում ուսանողության, դպրոցական կյանքի մասին․ օրինակ ես, սովորություն չունեմ ասելու այ կուզենայի վերադառնալ մանկություն, կրկին դպրոց գնալ։ Ինքս սպասում եմ ու պատրաստակամ ընդունում եմ այն ամենն ինչն այս տարիքում է, ինչը հաջորդում է իմ արած այս կամ այն քայլին։ Նոր բաներ սովորել, էլ ավելի կայանալ ու վստահությամբ պատրաստ լինեl  նոր սերունդ տալու, որոնց սովորեցնելու բան կունենամ»։

Շուշան թովմասյան

Ըստ դերասանուհու՝ հիմա ինքը ժամանակը բոլորովին այլ կերպ է գնահատում և ժամանակ չի ծախսում այնպիսի բաների վրա, որոնք անցողիկ են, փոխարենը կենտրոնանում է մնայուն ինչ-որ բաներ ստեղծելու վրա։

Շուշաննան նշեց՝ չի փորձում կանխատեսումներ անել կապված ապագայի հետ, սակայն ինչ սպասումներ էլ կան՝ բոլորը դրական են․ «Իհարկե չեմ կարող ասել, թե ինչ կլինի արդեն 30-ից սկսած, սակայն, լսելով շատ կանանց, իրենք դրական են արտահայտվում՝ նշելով, որ այդ շրջանում բոլորովին ուրիշ զգացողություն է լինում և ուրիշ տեսակի խաղաղություն է իջնում։

Շատ եմ ցանկանում, որ տարիքի ու հասունացման հետ ես էլ այդ էմոցիաները զգամ։ Ժամանակից առաջ շտապել չեմ ուզում՝ հիմա 27 տարեկան եմ ու պատրաստեմ եմ և՛ ընկալել, և՛ ապրել այս տարիքն իր բոլոր դրական, բացասական կողմերով։ Երբեք չեմ փորձել  տարիքիցս մեծ կամ փոքր երևալ՝ թե՛ պահվածքով, թե՛ մյուս բոլոր այլ կողմերով։ Սա էլ է պատճառ, որ փորձեմ յուրաքանչյուր տարիք ապրել, վայելել հենց իրեն հատուկ շրջանով, որովհետև գիտակցում եմ, որ չի կրկնվելու»։

շուշան թովմասյան

Խոսելով տարեդարձի ցանկությունների և մինչ տորթի մոմերը փչելը նպատակ պահելու մասին Շուշաննան ասաց․ «Ես ունեմ սովորություն, որ ամեն տարի ցանկանում եմ նույն բանը՝ թող ամեն ինչ լավ լինի ու լինի այնպես, ինչպես Աստված է կամենում։ Տորթի մոմերը փչելիս այնքան էլ երկար ժամանակ չի լինում ցանկություն մտածելու, եթե լիներ էլ՝ այնպես չէ, որ պետք է շատ երկար մտածեի, ընկնեի մելանխոլիայի գիրկը։ Իրականում մենք կարող ենք շատ-շատ բաներ ցանկանալ, որոնք մեր երջանկության համար չեն ծառայելու, որոնք մեզ պետք չեն գալու, մերը չեն։

Աստված ինքը գիտի, թե մեզ ինչ է պետք և թող մեզ հենց դա էլ տա՝ ուղղակի պետք է իմաստուն լինենք այդ ամենն ընկալելու, հասկանալու համար՝ ինչու է դա տրված և ինչպես դա գնահատել։ Ես միշտ ցանկանում եմ, որ Աստծո կամոք լինի լավը և իհարկե մտերիմներս  էլ առողջ լինեն։ Սրանք առաջնահերթ ու կարևոր բաներ են իմ կյանքում»։

շուշան թովմասյան

Աղբյուր՝ tert.am

Կիսվել էջում