Մամուլ

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի՝ ճաղավանդակից կախված

Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի՝ ճաղավանդակից կախված

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Նուբարաշեն վարչական շրջանում գործող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ 7-րդ բաժանմունքի զուգարանի պատուհանի ճաղերից կախված դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:

shtap ognutyun

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Սուրեն Ք.-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել նշված կենտրոնի 7-րդ բաժանմունքի զուգարանի ճաղավանդակից պարանով կախվելու միջոցով:

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Կիսվել նյութով