Մամուլ

Նոր «Ջիպ» դստեր համար. վարչապետի խոսնակը մեկնաբանել է Մարիամ Փաշինյանի գնումը

Որոշ լրատվամիջոցներ ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ վարչապետի դուստրը նոր «Ջիպ» ունի։ Մարիամ Փաշինյանի համար նոր մեքենայի ձեռքբերումը համապատասխանում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքին։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Փաշինյանի ավագ դստեր համար նոր ամենագնաց գնելու լուրը։ 

Ավելի վաղ այս մասին գրել էր Politik.am-ը՝ նշելով, որ 27 հազար դոլար արժողությամբ մեքենան Մարիամ Փաշինյանն ընտրել է անձամբ, և այն գնվել է պետական պահպանության ծառայության միջոցներով։

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»»-ասել է Կարապետյանը:

Կարապետյանի խոսքով՝ նման դեպքերում անհրաժեշտության դեպքում պետական պահպանության ծառայությունն օրինական կարգով կարող է ձեռք բերել նաև տրանսպորտային միջոցներ:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել էջում