Մամուլ

Նոր Խարբերդում 43-ամյա տղամարդը՝ եղբորը մարմնական վնասվածքներ է հասցրել, ապա հրկիզել է տունը

Նոր Խարբերդում 43-ամյա տղամարդը՝ եղբորը մարմնական վնասվածքներ է հասցրել, ապա հրկիզել է տունը

Դեկտեմբերի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը հրկիզել է Նոր Խարբերդի 13-րդ փողոցում գտնվող տունը և դանակով հարձակվել է իր վրա:

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել նշված հասցե:

Պարզվել է, որ 39-ամյա և 43-ամյա երկու եղբայր վիճաբանել են, որի ընթացքում ավագ եղբայրն անհայտ առարկայով խփել է կրտսերին, ապա հրկիզել է տունը:

Շենգավիթի բաժնի ոստիկանները 43-ամյա տղամարդուն, մարմնական վնասվածք պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին:

Ժամը 20.55-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից է հաղորդում է ստացվել. «պարանոցի աջ կեսի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 39-ամյա տղամարդը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Կիսվել էջում