Մամուլ

Մեր սիրելի կապուտակ Սևանն այլևս կանաչ գույն ունի և տհաճ հոտ է գալիս․ լիճը ճահճանում է

Հարգելի հայրենակիցներ, բանապահպաններ և կառավարություն Ահազանգում եմ, որ մեր բոլորիս համար մեծ արժեք ներկայացնող մեր Սևանա լիճը ճահճանում է. այս մասին դեռևս անցած տարվանից ենք բարձրաձայնել, սակայն այս տարի արդեն մեր սիրելի կապուտակ Սևանն այլևս կանաչ գույն ունի և գրեթե բոլոր ափերից տհաճ հոտ է գալիս:

Սա ցավով եմ նշում, բայց ակնհայտ է, որ այս ամենը խոսում է Սևանի ճահճացման մասին, ինչի մասին բազմաթիվ անգամ նաև խոսել են մի շարք բնապահպան մասնագետներ և հասարակական կազմակերպություններ: Ուստի կո՛չ եմ անում անհապաղ նախաձեռնել Սևանա լճի փրկության ազգային ծրագիր:

Սա թերևս՝ որպես նախաբան, իսկ հիմա թվարկեմ այն խնդիրների մասին, որոնց շնորհիվ Սևանը հասել է այս վիճակին, դրանցից առաջինը՝ Սևանից մեծ քանակությամբ ջրառն է՝ ոռոգման և այլ նպատակներով. նախորդ տարիներին, միջանկյալ պետք է ասեմ, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն պետք է արգելի Արարատյան դաշտավայրում ձկնաբուծությունը և արտիզյան ջրերը ուղղի Արարատյան դաշտավայրի ոռոգմանը, Սևանից ջուր տանելու փոխարեն:

Երկրորդը՝ նախորդ իշխանություններն անխնա Գեղարքունիքի մարզի գրեթե բոլոր գետերի վրա ՀԵԿ-եր կառուցելու թույլտվություններ (լիցենզիաներ) են տրամադրել տարբեր կազմակերպությունների, հետևաբար այդ ՀԵԿ-երի աշխատանքն ուղղակի և անուղղակի վնասում է ինչպես գետերում կեդանական աշխարհը, այնպես էլ՝ ջրերի քանակի նվազեցմանը:

Երրորդ՝ Սևանա լճում առկա են ցանցավանդակային ձկնաբուծարաններ, որոնցում օգտագործվում են տարբեր քիմիական հավելումներով ձկնկերեր, որոնք նույնպես վնասում են Սևանա լճի բնական պայմաններին։

Չորորդ՝ երբ նախորդ տարիներին առկա էր Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ծրագիր, Սևանի փրկության համար նախօրոք անհրաժեշտ էր, որ մաքրվեին ափամերձ տարածքները, ինչի համար նախորդ կառավարությունը բավականին գումարներ էր հատկացնում՝ մաքրման աշխատանքներ իրականացնելու համար, սակայն Սևանի ջուրը որոշակի բարձրացավ, բայց ափամերձ տարածքներն այդպես էլ վայելուչ կերպով չմաքրվեցին, ինչն իր հերթին նպաստեց ծառերի արմատների և խոտածածկ տարածքների ջրի տակ հայտնվելուն, որն իր հերթին ստեղծեց բարենպաստ վիճակ՝ բոլոր ափամերձ տարածքներում ջրի ճահճանալուն:

Հինգերորդ՝ ջրի բարձրացումը դադարեցվեց կարելի է ենթադրել, որ որոշ նախկին չինովնիկների հյուրանոցները և սպասարկման այլ կառույցները չհայտնվեն ջրի տակ՝ ապամոնտաժման կարիք չառաջանալու պատճառով, և 6-րդ՝ անհապաղ պետք է Արփա-Սևանը գործարկվի և Արաքսից ջուրը մղվի դեպի Սևան, քանզի բոլոր մասնագետներն արդեն մի քանի տարի կոչ են անում, որ Սևանը փրկելու համար անհրաժեշտ է Սևանի մակարդակի բարձրացում, որպեսզի լիճը կարողանա ինքնամաքրվի:

Այս նյութը գրում եմ՝ ոչ որպես համապատասխան մասնագետ, այլ որպես Գեղարքունիքի մարզի բնակիչ, քանզի մեծ ցավ եմ ապրում և խնդրանքով դիմում եմ հայ ժողովրդին եկեք տեր կանգնենք մեր Սևանին: Գրությանս կից ներկայացնում եմ նկարներ, որոնք արվել են Սևանի տարբեր ափերից:

sevan3

Աղբյուր՝ Գարսիկ Սաղաթելյանի Ֆեյսբուքյան էջ։

Կիսվել նյութով