ՄամուլՏեսանյութ

Մեր կառավարությունը ստի, կեղծիքի, սահմանները չպաշտպանելու վրա է հիմնված. Մարգարիտա Խաչատրյան (Տեսանյութ)

Մեր կառավարությունը ստի, կեղծիքի, սահմանները չպաշտպանելու վրա է հիմնված. Մարգարիտա Խաչատրյան

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

«Մեկ տարվա կտրվածքով կառավարության կողմից 8-10 դիմումների ոչ մի արձագանք չենք ստացել: Մեկ օրվա ընթացքում սրբապղծությունը մտնում է  Ազգային ժողով եւ քննարկման առարկա է դառնում, մեծամասնությունն էլ կողմ է քվեարկում:

Երեկ էլի ունեինք կորուստ, մի անգամ չեմ տեսել թե կառավարությունը, թե ԱԺ-ն իր ցավակցական ուղերձը հղի մայրերին: Արդյոք մենք սխալվել ենք, որ մեր բալեքին տվել ենք հայրենիքի պաշտպանությանը:

Մարտի 1»-ի զոհերի հարազատներն ինձ դատի են տվել վիրավորանքի համար։ Ես գրություն ստացա, որ քլոյանենք ինձ դատի են տվել, թե ինչու ես բարձրաձայնել, որ մեզ տվին 30 մլն, ձեզ չեն տալիս:

Ես դատվելուց չեմ վախենում: Ես համոզվեցի, որ մեր կառավարությունը ստի, կեղծիքի, պարգեւավճարների, մեկը մյուսի դեմ քրգործ հարուցելու, հայրենիքի սահմանները չպաշտպանելու հայրենիքը կործանման եզրին տանելու վրա է հիմնված:

Ինչի՞ եք հասնելու, արդյոք դուք իսկապես ալերգիա ունեք թե զոհվածի, թե ազատամարտիկի ընտանիքներից: Ամեն կողմից մենք դարձել ենք կարկոծման աղբյուր: Ուշքի եկեք, մի քարկոծեք, ոտնձգություն մի արեք: բանակում չծառայածները  երբեք չեն կարող  ծառայած զինվորի մոր գինն ու արժեքն իմանալ»,-ասաց նա:

Կիսվել էջում