Ժամանց

«Մարդկանց դժբախտ ճակատագիրն իրենց չկատարած ընտրության արդյունքն է». Էրիխ Ֆրոմ

«Մարդկանց դժբախտ ճակատագիրն իրենց չկատարած ընտրության արդյունքն է». Էրիխ Ֆրոմ

 Bavnews.am-ը ներկայացնում է գերմանացի ականավոր փիլիսոփա և հոգեբան Էրիխ Ֆրոմի մտքերը։

1. Մենք պարտավոր չենք ոչ ոքի բացատրություններ ու հաշվետվություններ տալ, քանի դեռ մեր գործողությունները ցավ չեն պատճառում, կամ ոտնձգություն չեն համարվում այլոց նկատմամբ:

2. Կյանքն այլ իմաստ չունի, քան այն, ինչը մարդը տալիս է նրան՝ բացահայտելով իր ողջ ուժերը, ապրելով արդյունավետ, բեղմնավոր կյանքով:

3. Արարել չկարողացող մարդն ուզում է քանդել:

4. Որքան էլ որ տարօրինակ է, սակայն միայնակ լինելու կարողությունը սիրել կարողանալու պայմաններից է:

5. Ընդունված է համարել, որ սիրահարվածությունն արդեն սիրո գագաթնակետն է՝ այն դեպքում, երբ իրականում դա սիրո սկիզբն է: Ընդունված է համարել, որ սերը 2 մարդու կախարդական տարվածությունն է միմյանցով, ինչ-որ ինքնաբերաբար կատարվող մի բան:

6. Եթե ես ինչ-որ մեկին ուզում եմ ասել. «ես սիրում եմ քեզ» ապա պետք է ընդունակ լինեմ ասելու. «ես քո մեջ ամեն ինչն եմ սիրում», «ես` քո շնորհիվ սիրում եմ ամբողջ աշխարհը», «ես քո մեջ սիրում եմ ինքս ինձ»:

7. Սիրել` առաջին հերթին տալ է և ոչ թե վերցնել:

8. Ես վստահ եմ, որ ոչ ոք չի կարող փրկել իր մերձավորին՝ նրա փոխարեն ընտրություն կատարելով: Այն ամենը, ինչով մի մարդը կարող է օգնել մյուսին, նրան ճշմարիտ կերպով ու սիրով, բայց առանց սենտիմենտի ու պատրանքների՝ այլընտրանքի գոյության մասին տեղեկացնելն է:

9. Մարդկանց դժբախտ ճակատագիրն իրենց չկատարած ընտրության արդյունքն է:

10. Երջանկությունն ինչ-որ աստվածային շնորհ չէ, այլ ձեռքբերում, որին մարդը հասնում է իր ներքին արդյունավետությամբ:

Էրիխ Ֆրոմի կենսագրության մեջ կան շատ հետաքրքիր փաստեր նրա անձնական և գիտական ​​կյանքից: Էրիխ Ֆրոմմը ծնվել է հրեական ընտանիքում 1900 թվականին։

Նրա պապը և նախապապը եղել են ռաբբիներ (հրեական քահանաներ), հայրը զբաղվել է առևտրով՝ միաժամանակ պահպանելով կրոնական սովորույթներն ընտանիքում։ Կրթություն է ստացել Հեյդելբերգյան համալսարանում՝ մասնագիտանալով սոցիոլոգիայի և հոգեբանության ոլորտներում։

Ըստ Էրիխ Ֆրոմի դասական հոգեվերլուծությունը նպաստում է մարդու մասին գիտելիքների հարստացմանը, սակայն այն չի ավելացնում գիտելիքն այն մասին, թե ինչպես պետք է մարդ ապրի և գործի։ Էրիխ Ֆրոմի կարծիքով Ֆրեյդը փորձել է ներկայացնել հոգեվերլուծությունը որպես բնական գիտություն, սակայն սխալ է գործել՝ բավարար ուշադրություն չհատկացնելով էթիկայի խնդիրներին։

Կիսվել էջում