Աշխարհ

Ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ կան զոհեր և վիրավորներ

Ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ կան զոհեր և վիրավորներ

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից Մոյկա գետն է ընկել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ մարզային շտաբի մամուլի ծառայությունը։

Վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ 6 մարդ մահացել է, ևս 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Ինչպես հայտնել է քաղաքային տրանսպորտի կոմիտեն, «Տաքսի» ընկերության ավտոբուսի վարորդը դեպի կամուրջ շրջվելիս կորցրել է կառավարումը, ավտոբուսը շրջվել է, ճեղքել ցանկապատը և ընկել ջուրը։

avtobus get
Կիսվել էջում