Մամուլ

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հայտնել է, թե քանի մարդ է եղել Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած հանրահավաքի ամենապիկ ժամին։

ԻՔՄ-ն աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:18-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 11.300 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշենք, որ երեկ հանրահավաքին մասնակիցների թիվը՝ 31.700 էր։

hanrahavaq masnakicner
Կիսվել էջում