Մամուլ

Մահացել է ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայրը

Մահացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայրը՝ Էդմոն Արմենակի Խաչատրյանը։

Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Խոր ցավով հայտնում եմ, որ կյանքից հեռացել է հայրս՝ Էդմոն Արմենակի Խաչատրյանը։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 17:00-ից, ք. Գորիս, Գրիգոր Տաթևացու 5 հասցեում գտնվող սգո սրահում։

Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 5-ին՝ ժամը 12:00-ին»։

Կիսվեք ձեր էջում