Մամուլ

Մահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Պետրոսյանը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի նախկին տնօրեն, տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր Միրոնի Պետրոսյանը։ Մահազդը հրապարակվել է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջում։

Նրա մահը ծանր կորուստ է Արցախի մշակութային և երաժշտական կյանքի համար։ Ցավակցում ենք Արթուր Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։ Թող նրա հիշատակը միշտ վառ մնա բոլորի սրտերում։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 17:00-20:00, 5-րդ մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ հուլիսի 7-ին ժամը 13:00-ին նույն վայրից։

Կիսվեք ձեր էջում