Մահացել է արցախահայ գրող Սոկրատ Խանյանը
96 տարեկան հասակում մահացել է արցախահայ գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկարտ Խանյանը։ Այս մասին հայտնում է «Նորություններ Արցախից» էջը։
«Խոր կսկիծով տեղեկացանք, որ երկրային կյանքին հրաժեշտ է տվել բոլորիս անչափ սիրելի դասախոս, մեծ մտավորական, հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Աղալարի Խանյանը։ Անգնահատելի է այն ժառանգությունը, որ նա թողեց հայ գրականությանը, գիտությանը և իր սաների հոգիներում։
Նրա իմաստուն խոսքը, մարդկային նկարագիրը, նվիրվածությունն ու ազնվությունը երկար տարիներ լույսի պես ուղեկցելու են բոլոր նրանց, ովքեր երջանկություն են ունեցել ճանաչելու և սովորելու նրանից։
Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս ոչ միայն սիրված դասախոսի, այլև մի մեծ մարդու, որի անունը միշտ կապվելու է արժանապատվության, գիտելիքի և հայրենասիրության հետ»։


