Մամուլ

Հաղթանակի շքերթից հետո Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել է. նա շտապ հեռացել է Մոսկվայից

Հաղթանակի շքերթից հետո Լուկաշենկոյի ինքնազգացողությունը վատացել է. նա շտապ հեռացել է Մոսկվայից

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարողացել մասնակցել Կրեմլում կայացած գալա ընթրիքին։

Այս մասին գրել է eadaily.com-ը՝ նշելով, որ Հաղթանակի շքերթից հետո Բելառուսի նախագահի ինքնազգացողությունը վատացել է։ Առողջության վատթարացման պատճառով Լուկաշենկոն շտապ հեռացել է Մոսկվայից։

«Օդանավակայանում 68-ամյա Ալեքսանդր Գրիգորիևիչը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ճաշի փոխարեն շտապօգնության էր սպասում»,-գրել է աղբյուրը:

Նշենք, որ Հաղթանակի շքերթից հետո Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել օտարերկրյա առաջնորդների հետ, իսկ Լուկաշենկոն դրան չի մասնակցել։

Կիսվել նյութով