Մամուլ

Ճամբարակի ճանապարհին` ՊՆ համարանիշներով Uaz Patriot-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդուն, վերջինս տեղում մահացել է

Ճամբարակի ճանապարհին` ՊՆ համարանիշներով Uaz Patriot-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա տղամարդուն, վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Uaz Patriot մակնիշի ՀՀ ՊՆ համարանիշներով ավտոմեքենան Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի Ջիլ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 69-ամյա Վլադիմիր Գ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։

Վարորդն այնուհետև ահազանգել է ոստիկանության Ճամբարակի բաժին և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Սևանի կայազորի Ռազմական ոստիկանություն։

vraert chambarak

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

uaz patriot vraert

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ։

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ 5-րդ կայազորի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Մխիթարյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Ս. Մխիթարյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։  Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում։

Կիսվել նյութով