Մամուլ

Ճակատ-ճակատի բախվել են Fiat Punto-ն և Նիվան. 2 ավտոմեքենաների ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ճակատ-ճակատի բախվել են Fiat Punto-ն և Նիվան. 2 ավտոմեքենաների ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 31-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Այդ օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Արման Ենոքյանը իր վարած Fiat Punto մակնիշի ավտոմեքենայով Այգավան գյուղի Արարատյան և Մ. Միրզոյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հանդիպակաց երթևեկող, Արարատի մարզի բնակիչ, 19-ամյա Մրազ Օզմանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ենոքյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Արման Մինասյանն ու Մ. Օզմանյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Նավասարդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

niva ararat

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարութունյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության  Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով  բաժանմունքի ավագ տեսուչ Սահակյանի գլխավորությյամբ:

Կիսվել էջում