Մամուլ

Ձեզ իմ ժանյակավոր ներքնազգեստն ու կարմիր շրթներկը կփոխանցեմ, գիտեմ՝ սիրում եք. Սոնա Աղեկյան

Ձեզ իմ ժանյակավոր ներքնազգեստն ու կարմիր շրթներկը կփոխանցեմ, գիտեմ՝ սիրում եք. Սոնա Աղեկյան

«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող խմբի ղեկավար Սոնա Աղեկյանն ասուլիսի ժամանակ բարձրաձայնեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքում առկա խնդիրները:

«Ավագանու ընտրությունների ժամանակ դեռևս թեկնածու հանդիսացող Կարգին Հայկոն, որը հիմա մեր քաղաքապետն է՝ Հայկ Մարության անուն-ազգանունով, հիանալի նկատում էր աղբը, բազմիցս մեր 12 վարչական շրջանների բեմահարթակներից Կարգին Հայկոյի վարպետությամբ վերից վար էր ցատկոտում, աջից ձախ էր թռվռում և ասում էր, որ աղբահանությունն օր առաջ պետք է կատարվի, աղբահանության խնդիրն օր առաջ պետք է լուծվի, ասում էր՝ ունենք պրոֆեսիոնալ թիմ, ունենք հստակ ծրագիր, և ընտրվելու դեպքում կարճ ժամկետներում լուծելու ենք այդ խնդիրը:

Ժողովուրդը նրան 80 տոկոս վստահության քվե էր տվել, տվել էր բոլոր լծակները, և նրանք մի քանի քայլերի միջոցով պետք է վերացնեին այդ խնդիրը:

Բազմիցս մենք ծեծեցինք տարբեր պատկան մարմինների դռներ, հացրինք՝ ե՞րբ եք մաքրելու աղբակույտերը, տեսանք, որ քար լռություն է, փորձեցինք խաղաղ ակցիայի միջոցով խնդիրը բարձրաձայնել:

Իրականում պատկան մարմինները, որպես խնդրի պատասխանատուներ, պետական չինովնիկներ, պետք է համարձակություն ունենային, իջնեին մոտենային մեր ակցիայի մասնակիցներին, ասեին, որ, եթե բերել եք, աղբը թափում եք Քաղաքապետարանի մուտքի մոտ, ապա պետք է ունենաք նաև լուծման մեխանիզմներ, եկեք նստենք բանակցային սեղանի շուրջ, քննարկենք խնդրի լուծման տարբերակները, որոնք մենք չենք կարողանում գտնել:

Փոխարենը՝ բերման են ենթարկում և Քրեական գործ են հարուցում մեր ակցայի մասնակից 8 անձի դեմ: Հիմա մենք մեղադրյալի կարգավիճակում ենք: Մեզ մեղադրում են Քաղաքապետարանի աշխատանքը 15 րոպեով խաթարելու մեջ:  Սա շինծու քրեական գործ է, քանի որ Քաղաքապետարանը 3 մուտք ունի, եթե այդքան շատ էին ուզում աշխատել, կարող էին դա անել:

Աղյուսագործների փողոցում կոյուղագծի խցանումից հետո, երբ մի քանի ընտանիք զրկվել էր բնական իրավունքից, ես տարել էի, որ Կոմունալ տնտեսության  վարչության  պետ Արարատ  Խաչիկյանն ու Հայկ Մարությանն այդ հոտը շնչեն, բայց պարոն Խաչիկյանն ուժ գործադրեց և վնասեց ձեռքս: Այս փաստով քրեական գործը մեկ անգամ կարճվել էր, վերաբացեցին:

Ոստիկանության հենց Կենտրոնական բաժնից, երբ ավարտել էի գործս, նստում էի մեքենան, որ գնամ, մի տղամարդ ինձ նկարահանում էր և հեռախոսով ասում ինչ-որ մեկին, որ մեկին, բառացի ցիտում եմ՝ «2 կոպեկի հարց ա ընդամենը, Քաղաքապետարանի զիբիլը նկարողը բռիս մեջ ա, անձամբ իմ ձեռքերով կարող եմ սպանել, երկու կոպեկի հարցը լուծեք»»:

«Քանի որ ես չունեմ շարժական գույք, առանձնացրել եմ իմ զգեստներից մի քանիսը, որոնք կարող են լինել Հայկ Մարությանի հագով, առանձնացրել եմ, որ փոխանցեմ քաղաքապետին: Իմ ներքնազգեստները, որոն ժանյակավոր են, նաև կարմիր շրթներկերս ՝ տարբեր երագների,  գիտեմ՝ սիրում եք»,- ասաց Սոնա Աղեկյանը:

Կիսվել էջում