Մամուլ

Հսկայական ժայռաբեկորները պոկվել ու փակել են Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը (ֆոտո)

Հսկայական ժայռաբեկորները պոկվել ու փակել են Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը (ֆոտո)

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Կեսգիշերից անց Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Գնդեվազ-Ջերմուկ հատվածում հսկայական ժայռաբեկորների քարաթափում է տեղի ունեցել։

Սեպտեմբերի 7-ին, ժամը 01։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

qaratapum

Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանաապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 70 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է․ կա քարաթափման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն:

Կիսվել նյութով