Մամուլ

Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի նպաստը կավելանա. մանրամասներ

Հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի նպաստը կավելանա. մանրամասներ

Թեեւ առաջին կիսամյակը դեռ չի ավարտվել, բայց արդեն կարող ենք ասել, որ հարկային եկամուտների առաջին կիսամյակի պլանը գերակատարել ենք 47 մլրդ դրամով: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ ԵԱՏՄ մաքսային հատկացումներ ունենք ստանալու, մոտ 10 մլրդ-ից ավելի: Այսինքն վստահ ենք, որ կիսամյակի պլանը 60 մլրդ դրամով կգերակատարենք: 2023-ի հունվարից կբարձրանան կենսաթոշակները: Կունենանք նվազագույն աշխատավարձի բարձրացում, որը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ»,-ասաց նա:

Վարչապետը տեղեկացրեց, որ որոշել են մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստը չափը ավելացնել 28 600 դրամից պետք է դառնա 30 700 դրամ:

«Գյուղական բնակավայրերում կրկնակի է այդ գումարը, այսինքն հունվարի 1-ին գյուղական բնակավայրերում մինչեւ երկու տարեկան երեխայի նպաստը կկազմի 61 հազար դրամ»,-ընդգծեց Փաշինյանը:

նպաստ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նխարար Նարեկ Մկրտչյանը ճշգրտեց, որ աշխատող մայրերի համար այդ նպաստը ոչ թե 30 700 է, այլ 34 հազար դրամ է, բացի այդ 2023-ի հունվարից սկսած, եթե մայրը որոշում է ժամկետից շուտ դուրս գալ աշխատանքի, այդ նպաստը չի կտրվելու:

Նիկոլ Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա 5 ամիսներին Հայաստանում ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 800 մլրդ դրամով, ինչը մոտ 2 մլրդ դոլար է:

Ենթադրենք դրանից հանենք 20 տոկոսը, համարելով դա գնաճի արդյունք: Սա նշանակում է, որ 1,7 մլրդ դոլարի լրացուցիչ առեւտրաշրջանառություն ենք ունեցել: Եթե սրան գումարում ենք աշխատատեղերի աճը, աշխտավարձի աճա, ապա կարող ենք արձանագրել, որ 7 տոկոս տնտեսական աճը հանդարտ կապահովեք»:

Կիսվել նյութով