Աշխարհ

Հունաստանի դեսպանը Ալիևին մեղմ հասկացրել է քիթը չխոթել Հայաստանի և Հունաստանի հարաբերությունների մեջ

Հունաստանի դեսպանը Ալիևին մեղմ հասկացրել է քիթը չխոթել Հայաստանի և Հունաստանի հարաբերությունների մեջ

Slim.am-ը գրում է․ Սեպտեմբերի 3-ին Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգկոսը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագհ Իլհամ Ալիևին: Դեսպանի հետ զրույցի ընթացքում Ադրբեջանի Նախագահն իր երկրի մտահոգությունն է հայտնել Հունաստանի, Հայաստանի և Կիպրոսի միջև ռազմական համագործակցության եռակողմ ձևաչափի վերաբերյալ, որին Հունաստանի դեսպանը պատասխանել է Ալիևին հասկացնելով, որ Հունաստանի հարաբերությունները երրորդ երկրների հետ կապ չունեն Ադրբեջանին մասով, և ավելի լավ է, որ Ալիևը չմտնի նման թեմաների մեջ:

«Շնորհակալություն հույն-ադրբեջանական հարաբերությունների վիճակի վերաբերյալ ձեր մեկնաբանությունների համար: Ես շատ ուշադիր լսեցի ձեր ասածները և այն կփոխանցեմ իմ իշխանություններին: Բայց երկրում փոփոխություններ եղել են, անցած տարի տեղի է ունեցել իշխանափոխություն:

Մեր կառավարությունը շատ լուծելու հարցեր ունի բոլոր ոլորտներում, և սա այն կառավարություն է, որն ունի լայն լիազորություններ:

Մենք ունենք մեր եռակողմ շատ հաջող դիվանագիտությունը շատ կարևոր երկրների, հատկապես Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի հետ: Մենք միշտ հոգ ենք տանում չվնասել Ադրբեջանի հետ հարաբերությունները ՝ լիովին համապատասխանելով միջազգային իրավունքի նորմերին: Եվ մենք կցանկանայինք հնարավորինս փոխադարձ լիներ այս հարգանքը:

Բայց ես անձամբ հավատում եմ, որ մեր համագործակցության ապագան և ներկան կարող են բարելավվել սա այն է, ինչ կարող եմ այս պահին ասել », – ասել է Հունաստանի դեսպանը:

Բնականաբար, «Բաքվի սուլթանին» դուր չի եկել այս պատասխանը, ինչի մասին վկայում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հանդիպման ընտրովի լուսաբանումը, որը տարածում էր միայն Ալիևի ելույթը և չէր մեջբերվում Պիպերիգկոսի ​​պատասխանից ոչ մեկը:

Կիսվել էջում