Ժամանց

Հնարավոր է մեծ եկամուտ ստանաք անսպասելի աղբյուրից․ շաբաթվա ձեր աստղագուշակը

Հնարավոր է մեծ եկամուտ ստանաք անսպասելի աղբյուրից․ շաբաթվա ձեր աստղագուշակը

Շաբաթվա աստղագուշակը՝ 9-ից 15-ը մարտ ամսվա

Խոյ

Այս շաբաթ կհանդիպեք ազդեցիկ մարդկանց հետ, ովքեր շատ օգտակար կլինեն ձեր համար: Ակտիվորեն լուծելով ուրիշների խնդիրները` մի մոռացեք ձեր հարցերի մասին: Ցանկալի է զբաղվել ձեր բնավորության որոշ գծերը փոփոխելով, որոնք խանգարում են ձեզ հաջողության հասնել:

Ցուլ

Այս շաբաթ դուք հաջողակ եք ինչպես երբեք: Կարող են խնդիրներ առաջանալ ժամանակի սղության հետ: Միայն թե հապճեպ որոշումներ մի կայացրեք, որպեսզի հետո խնդիրների առջեւ չկանգնեք: Բանակցությունները ղեկավար անձանց հետ կարող են լավ արդյունք ունենալ, եթե ավելորդ հավակնություններ չդրսեւորեք:

Երկվորյակ

Ձեր կյանքում առաջընթացի փուլ է սկսվել: Շատ գործեր հաջողությամբ ավարտին կհասցնեք, զգալի արդյունքներ եւ բավարարվածության զգացում կունենաք: Շաբաթվա կեսերին սպասվում է ազգականների կամ ընկերների այցելություն եւ դրա հետ կապված հոգսեր: Երկուշաբթի պետք չէ ոչ մի նոր գործ սկսել, իսկ հինգշաբթի ցանկալի չէ հապճեպ որոշումներ կայացնել:

Խեցգետին

Այս շաբաթ ձեր առջեւ նոր հեռանկարներ կբացվեն, որոնք կարող են իրականացվել ձեր ակտիվության շնորհիվ: Երեքշաբթի ձեր ծրագրերը համապատասխանեցրեք իրականության հետ: Ուրբաթ ձեզ սպասվում է դրամական եկամուտ: Ձեր առաջարկները կընդունվեն եւ ըստ արժանվույն կգնահատվեն:

Առյուծ

Այս շաբաթ շատ կարեւոր է կենտրոնանալ գլխավոր գործի վրա եւ ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվել: Գրեթե բոլոր գործերը հաջող ընթացք կունենան: Հնարավոր են ուղեւորություններ, որոնք կնպաստեն ձեր նյութական վիճակի լավացմանը: Աշխատեք չհետաձգել կուտակված գործերը: Կարեւոր ինֆորմացիա կստանաք, որը մեծ փոփոխություններ կմտցնի ձեր կյանքում:

Կույս

Ձեր վճռականությունը եւ ակտիվությունը թույլ կտա իրականացնել ձեր ծրագրերի մեծ մասը: Միայն թե սովորեք ճիշտ կառուցել հարաբերությունները շրջապատի հետ: Հնարավոր է երկարատեւ ուղեւորություն: Չորեքշաբթի պետք չէ ոչ մի լուրջ գործ ծրագրել: Հինգշաբթի հնարավոր է անհիմն մեղադրանքներ հնչեն ձեր հասցեին:

Կշեռք

Դուք լի եք ուժով եւ վճռականությամբ: Բոլոր գործերը հեշտությամբ կհաջողվեն, իսկ որոշ դժվարություններ միայն ավելի վճռական կդարձնեն ձեզ: Երկուշաբթի ուշադիր եղեք նոր ինֆորմացիայի հանդեպ: Երեքշաբթի պետք չէ ամեն առիթով արտահայտել ձեր կարծիքը: Հինգշաբթի հաջող կանցնեն ուղեւորությունները:

Կարիճ

Այս շաբաթ ձեր հաջողությունը կախված կլինի ձեր ինքնավստահությունից: Պետք չէ ամեն ինչ նախապես ծրագրել. թող ամեն ինչ լինի այնպես, ինչպես լինելու է: Չորեքշաբթի մի կողմ դրեք ավելորդ հավակնությունները, քանի որ այդպես ոչ մի արդյունքի չեք հասնի: Ավելի շատ ժամանակ հատկացրեք ընտանիքին եւ երեխաներին:

Աղեղնավոր

Զինվեք համբերությամբ եւ զսպվածությամբ: Լավություն արեք եւ դրա դիմաց շատ ավելին կստանաք: Եթե օգնություն խնդրեն ձեզանից, հնարավորության սահմաններում օգնեք: Իսկ ահա վատ տրամադրությունը փորձեք քողարկել, որպեսզի ավելորդ խնդիրներից խուսափեք: Առավել հաջող օրն է չորեքշաբթին, անհաջող օրը ուրբաթը:

Այծեղջյուր

Այս շաբաթ զգույշ եղեք խոսելիս, քանի որ ավելորդ բառերը միայն կվնասեն ձեզ: Պետք չէ ոչ մեկի առջեւ բացել ձեր նվիրական գաղտնիքը: Երեքշաբթի հնարավորություն կունենաք հաղթել ձեր մրցակիցներին: Չորեքշաբթին լավ օր է մտերիմների հետ շփումների համար: Հինգշաբթի եւ ուրբաթ ավարտին հասցրեք բոլոր գործերը:

Ջրհոս

Շաբաթվա առաջին կեսին զգույշ եղեք գործելիս եւ խոսելիս: Երկուշաբթի հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ: Հետեւեք ձեր ներքին ձայնին, եւ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Մինչեւ կիրակի պետք չէ հեռավոր ուղեւորությունների մեկնել: Այս շաբաթ հնարավոր է մեծ եկամուտ ստանաք անսպասելի աղբյուրից:

Ձկներ

Երեքշաբթի ձեզ կառաջարկեն առաջին հայացքից հեռանկարային թվացող գործ, սակայն պետք չէ հապճեպ որոշումներ կայացնել: Հինգշաբթի պետք չէ միանգամից մի քանի կարեւոր գործ ձեռնարկել. ավելի լավ է չշտապել եւ որակով գործել: Հանգստյան օրերին հնարավոր են խնդիրներ փաստաթղթերի հետ:

Կիսվել նյութով