Օգտակար

Պոմելո միրգ, որը կարող է հաղթել քաղցկեղին․ ավելացրեք այս միրգը ձեր սննդակարգի մեջ

Պոմելո միրգ, որը կարող է հաղթել քաղցկեղին․ ավելացրեք այս միրգը ձեր սննդակարգի մեջ

Գիտնականները նշում են, որ ցիտրուսայինների ցեղատեսակին պատկանող արևադարձային այս միրգը կարող է կանխարգելել ուռուցքային հիվանդությունները։

Պոմելո ցիտրուսային միրգ է և աճում է Հարավարևելյան Ասիայում։ Այս էկզոտիկ մրգի պտուղները բավականին մեծ են, ունեն հաստ կեղև և դառը համ։

Այն դիետիկ միրգ է, քանի որ նրա 88 %-ը ջուր է, և այն պարունակում է ընդամենը 38 կալորիա։ Այն հարուստ է մանրաթելերով, որի աշխատանքը մարսողության համար անփոխարինելի է։

պոմելո

Այս միգն ուտում են թարմ ժամանակ, այն ավելացնում են նաև բանջարեղենային և մրգային աղցանների մեջ, ինչպես նաև հյութ են քամում։ Պոմելոն շատ սննդարար միրգ է և արագորեն հագեցնում է օրգանիզմը։

Պոմելոն համարվում է B խմբի վիտամինների, բետա-կարոտինի, կալցիումի, հակաօքսիդանտների աղբյուր, ինչպես նաև պարունակում է եթերային յուղ և մրգային թթուներ, որոնք բնական ֆիտոնցիդներ են համարվում  և շատ արդյունավետ են գործում ուռուցքային բջիջների դեմ պայքարելու ժամանակ։

Բացի այդ՝ այն նաև շատ հարուստ է վիտամին C-ով, որը խոչընդոտում է քաղցկեղածին միացությունների ձևավորմանը, այդ պատճառով անպայման ավելացրեք այս միրգը ձեր սննդակարգի մեջ։

Share