Աշխարհ

Հնագետները գտել են այն վայրը, որտեղ Հիսուսը կատարել է իր առաջին հրաշքը

Հնագետները, ովքեր զբաղվում են այն վայրի որոնումներով, որտեղ Հիսուսը ջուրը գինու էր վերածել, ասում են, որ թունելների պեղումները, որտեղ կատարվել են հնագույն քրիստոնյաների ծառայությունները, լավ հուշում են տալիս:

Թոմ ՄակԿոլոն, ով Հիրբեթ Կանայի (մ.թ.ա. 323 և մ.թ. 324  թվականների միջև գոյություն ունեցած հրեական գյուղակ) պեղումների հետազոտողն է, The Daily Star հրատարակությանը հայտնել է, որ գտնվել է թունելների ցանց, որոնք օգտագործվել են հնագույն քրիստոնեական ծառայությունների համար. տեղեկացնում է cnl.news-ը:

Ըստ հաղորդագրությունների՝ թունելները դրոշմված են խաչերով և «Հիսուս Տեր» հրեական արտահայտությամբ: Դրանք նաև ունեն ամբիոն և քարե անոթների մնացորդներ:

«Մենք բացահայտել ենք մեծ քրիստոնեական քարանձավային համալիր, որն օգտագործվել է քրիստոնյա ուխտագնացների կողմից, ովքեր եկել են հարգանքի տուրք մատուցելու ջուրը գինի վերածվելու հրաշքին,- նշում է ՄակԿոլոն:

– Այս համալիրը օգտագործվել է մ.թ. 5-րդ դարի սկզբից մինչև 6-րդ դարը ու շարունակել է օգտագործվել ուխտագնացների կողմից 12-րդ դարի խաչակրաց արշավանքների ժամանակ»:

Համաձայն Հովհաննեսի Ավետարանի՝ Հիսուսն Իր առաջին հրաշքը կատարել է Կանայում հարսանիքի ժամանակ, որտեղ ջուրը վերածել է գինու:

Աստվածաշնչյան պատմությունը հայտնում է, որ դա կատարվել է Գալիլեայի Կանայում, սակայն այդ տեղի ներկայիս տեղագրությունը դարեր շարունակ վիճաբանությունների առիթ է հանդիսացել:

ՄակԿոլոն օգտագործել է 1-ին դարի հրեա պատմաբան Հովսեփ Ֆլավիացու տեքստերը՝ այդ հարցը ուսումնասիրելու համար:

«Հովսեփ Ֆլավիացու հղումները՝ Գալիլեայի Կանայի վերաբերյալ, աշխարհագրորեն համընկնում են Հիրբեթ Կանայի գտնվելու վայրի հետ և տրամաբանորեն համընկնում են դրա պատմական գտնվելու վայրի հետ:

Նոր Կտակարանում Կանայի վերաբերյալ հղումներում ու ռաբիների տեքստերում ասվում է, որ գյուղը հրեական գյուղ էր, որ գտնվում էր Գալիլեայի ծովից ոչ հետու՝ Ստորին Գալիլեայի շրջանում»,- նշում է ՄակԿոլոն:

Նաև նշվում է, որ Հիրբեթ Կանայում վերջին բացահայտումները համընկնում են Աստվածաշնչի ցուցանիշների հետ: «Հովհաննեսի Ավետարանում Կանան ինչ-որ իմաստով անվտանգ վայր էր կամ գործնական կենտրոն Հիսուսի ծառայության մեջ:

Դա այն վայրն էր, որտեղ Նա Իր աշակերտների հետ վերադառնում էր, երբ հակառակության էին բախվում Հուդայում»,- ասում է նա:

Կիսվել նյութով