ՄամուլՏեսանյութ

ՀՅԴ-ական երիտասարդները ձվերով եւ կոչերով են դիմավորել կառավարություն մուտք գործող Փաշինյանին (Տեսանյութ)

ՀՅԴ-ական երիտասարդները ձվերով եւ կոչերով են դիմավորել կառավարություն մուտք գործող Փաշինյանին

Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձվերով եւ կոչերով դիմավորեցին կառավարություն մուտք գործող Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հաղորդում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ֆեյսբուքյան էջը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք եւ հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների եւ հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։

Նիկոլ Փաշինյան

Դավաճա՛ն, հեռացի՛ր։

Բոլորս ժամը 11:00-ին կառավարության դիմաց։ Շարունակում ենք դավաճանի հեռացման գործընթացը»:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում