ՄամուլՔաղաքականություն

ՀՀ-ում աշխատավարձ ստացողների կեսից ավելին պետք է ստանան 400-800 հազար դրամ աշխատավարձ. Փաշինյան

«Սխալ կլինի, եթե մենք նպատակ դնենք, որ 80-100 հազար դրամ ստացող մարդը պետք է լավ ապրի, որովհետեւ 80 հազար դրամ աշխատավարձը քիչ է: Ինչ էլ անենք այդ աշխատավարձի հետ, քիչ է: Հետևաբար մենք պետք է ոչ թե մտածենք, թե ինչ ֆոկուս անենք, որ 80 հազար դրամ աշխատավարձը շատ դառնա, այլ պետք է այնպես անենք, որ աշխատավարձերը ավելանան,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետը,- համահարթ 23 տոկոս եկամտային հարկ սահմանելով կառավարությունը խրախուսում է բարձր աշխատավարձը. իսկ այսօր գործող համակարգը խրախուսում է ցածր աշխատավարձը, որովհետեւ ասում է՝ այ, տես, գործատու, եթե բարձր աշխատավարձ տաս, ես քեզ շատ եմ հարկելու:

Հետևաբար, երբ ես ասում եմ, որ նախկինում տարվել է աղքատության խրախուսման քաղաքականություն, սա այդ տրամաբանության մի մասն է: Իսկ մենք ասում ենք՝ գործատու ջան, հանգիստ բարձրացրու աշխատողների աշխատավարձը, որովհետեւ մենք պայմաններ ենք ստեղծում, որ դու կարողանաս աշխատավաարձերը բարձրացնել առանց հավելյալ հարկային բեռի։

Մեր նպատակը չէ, որ 100 կամ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները լինեն աշխատողների կեսը, մեր նպատակն է, որ մեր երկրում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400, 500, 600, 800 հազար դրամ աշխատավարձ»:

Կիսվել էջում