Աշխարհ

Հինգ երեխայի կյանք փրկել չի հաջողվել կեսգիշերին տեղի ունեցած հրդեհի հետևանքով

Հինգ երեխայի կյանք փրկել չի հաջողվել կեսգիշերին տեղի ունեցած հրդեհի հետևանքով

Տոմսկի շրջանի Կոլբինկա գյուղում հրդեհի հետևանքով զոհվել է հինգ երեխա և երկու կին, այս մասին գրում է Ռիա Նովոստին։

Տեղի իշխանությունները հայտնում են, որ հրդեհը սկսվել է կեսգիշերին մոտ՝ առանձնատանը, այն հնարավոր է եղել մարել միայն ժամը 06։00-ի սահմաններում։

hrdeh tomsk

«Առաջինը ահազանգեց 16-ամյա մի տղա՝ նա գիշերել է ոչ թե տանը, այլ հարևան շենքում՝ փորձել է փրկել հարազատներին, ջարդել է ապակիներն ու իրեն վնասել, սակայն կարողացել է ողջ մնալ։ Ընտանիքի մյուս 19-ամյա անդամն առանձին է ապրում Մոլչանովոյում»,- հայտնում են տեղի իշխանությունները։

xoshor hrdeh tomsk shrjan

Քրեական գործը քննելու համար ստեղծվել է քննչական խումբ։ Կատարվածի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզվում են։ Դեպքի վայրը զննվում է, վկաները հարցաքննվում են, առաջիկայում կնշանակվեն մի շարք դատաբժշկական փորձաքննություններ։

Կիսվել էջում