ՔաղաքականությունՏեսանյութ

Հիմա հարց եմ տալիս՝ տրանսպորտի հարցը լուծված է՞. Հայկ Մարության

Հիմա հարց եմ տալիս՝ տրանսպորտի հարցը լուծված է՞. Հայկ Մարության

Եկեք անդրադառնանք քաղաքային գործող իշխանության իրականացրած այսպես կոչված ռեֆորմներին։ Դրանցից ամենաակտուալն այսօր, թերեւս, կարմիր գծերի վճարի կտրուկ թանկացումն է՝ տարեկան 160 հազար դրամ՝ գործող 12 հազարի փոխարեն։

Միանգամից ասեմ․ էնպես չի, որ սկզբունքորեն դեմ ենք կայանման վարձի թանկացմանը։ Դրա մասին նախկինում էլ ենք ասել, կարող եք հին ինտերվյուները նայել․ ասել ենք՝ այն ժամանակ, երբ քաղաքում տրանսպորտային հարցը բավարար չափով լուծված կլինի, կարելի կլինի քննարկել կայանման վարձի բարձրացման հարցը։

Հիմա հարց եմ տալիս՝ տրանսպորտի հարցը լուծված է՞։

Այո, մի քանի հարյուր ավտոբուս ենք բերել, դրանց մեծ մասը մեր օրոք է բերվել, բայց արդյո՞ք էսօր տրանսպորտի հարցը լուծված է։ Ձեզ եմ հարցնում, պարոն Վազգեն Հարությունյան, գիտեմ, որ լավ եք տիրապետում ծրագրին, հազար անգամ իրար հետ քննարկել ենք։

Արդյո՞ք մենք ունենք հանրային տրանսպորտի բավարար շարժակազմ, որպեսզի մարդիկ այսօր տարեկան 160 հազար մուծելու փոխարեն ի վիճակի լինեն տրանսպորտով իջնեն քաղաք։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, ոչ, չունենք։ Այսօր հանրային տրանսպորտի վիճակը հեռու է բավարար լինելուց։

Ու մենք հենց դա էինք ասում թե՛ մեր կառավարման ժամանակ, թե դրանից առաջ, երբ ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում էր թանկացնել տրանսպորտը։ Ասում էինք՝ եղբայր, նախ որակը բարձրացրու, քաղաքացու վիճակը թեթեւացրու, հետո նոր թանկացման մասին կխոսես։

Բայց չէ՝ գլխանց թանկացնենք, հետո ինչ լինում է, կլինի։ Եվ ինչ պետք է լինի Կարմիր գծերի այս թանկացման արդյունքում՝ ուղղակի հարուստները կշարունակեն կայանել կարմիր գծերի վրա, իսկ միջին երևանցու վիճակը ավելի կվատթարանա։ Փոխարենը՝ քաղաքի բյուջետային հոսքերը կավելանան, ու ՔՊ-ականները հնարավորություն կունենան մյուս տարի ավելի ճոխ սալյուտ խփել:

Ոչինչ, որ տրանսպորտային պրոբլեմը, քաղաքի բեռնաթափման պրոբլեմը էդպես էլ չլուծված կմնա։

Կիսվել էջում