Մամուլ

Հեղափոխություն եք արել, արագ աշխատեք. ոչ թե իմ երեխաները տեսնեն, այլ անձամբ ես տեսնեմ. Բագրատ Ասատրյան

Հեղափոխությունից հետո տնտեսական ոլորտում ավելի քիչ արվել է, քան պետք է արվի ապագայում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, որ ակնհայտ է, որ տնտեսական դաշտում էական տեղաշարժեր չեն եղել:

«Ես ուզում եմ ոչ թե իմ երեխաները տեսնեն տնտեսության ոլորտում փոփոխությունները, այլ անձամբ ես տեսնեմ, դրա համար ասում եմ՝ տղերք ջան, հեղափոխություն եք արել, արագ աշխատեք, վճիռներ կայացրեք»,-ասաց նա:

Կիսվել նյութով