Մամուլ

Հանկարծամահ է եղել Երևանի քաղաքապետարանի Նոր Նորք վարչական շրջանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի պետ Գրիգոր Փամբուխչյանը

Հանկարծամահ է եղել Երևանի քաղաքապետարանի Նոր Նորք վարչական շրջանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի պետ Գրիգոր Փամբուխչյանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 20-ին, հանկարծամահ է եղել Երևանի քաղաքապետարանի Նոր Նորք վարչական շրջանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պետ Գրիգոր Փամբուխչյանը:

Վերջինս հանկարծամահ է եղել Երևանում: Նա համարվում էր իր աշխատանքին նվիրված, գործին գիտակ և մեծ պատասխանատվությամբ է կատարել իր աշխատանքը:

shtapognutyun shenq

Թե՛ հարազատների, թե՛ ընկերների կողմից, այդ թվում՝ աշխատանքային, համարվում էր հայրենիքին նվիրված և անգամ ոչ աշխատանքային օրերին նրան կարող էիր հանդիպել Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների կողմից ահազանգած խնդիրները լուծելիս:

Նշենք, որ Գ. Փամբուխչյանը Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հորեղբայրն է:

Կիսվել նյութով