ՄամուլՏեսանյութ

Հանգիստ պահի քեզ․ Հայկ Սարգսյանը՝ լրագրողին (Տեսանյութ)

Հանգիստ պահի քեզ․ Հայկ Սարգսյանը՝ լրագրողին (Տեսանյութ)

ԱԺ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կառավարության շենք ներխուժած անձանց։

«Գագիկ Ծառուկյանի փեսան և նրա մյուս փեսան Կարապետ Գուլոյանը՝ նախկին Աբովյան քաղաքի քաղաքապետ, թանկարժեք մեքենաներով համարները հանած գիշերը գալիս են Կառավարության շենք։

Հայկ Սարգսյան

Վկաների պնդմամբ, իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, ովքեր ներսում կատարում են անհարիր և վատ արարքներ, քրեորեն հետապնդելի։ Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ, իհարկե իմ կողմից նշված Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները որևէ բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են կատարում։

Հիմա մենք ունենք լուրջ խնդիրներ Արցախում, Ստեփանակերտում ունենք բազմաթիվ կոտրված պատուհաններ, դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում և ես շատ կցանկանայի, որ այդ կազմակերպված խումբը, ինչպես կազմակերպված եկավ և պատուհանները ջարդեց Կառավարության շենքում, այդ նույն ձև և ավելի լավ կազմակերպված գնա Արցախ և փորձի այնտեղ պատուհաններ վերականգնել, որպեսզի մեր երեխաները մանկապարտեզներում, հիվանդանոցներում կամ իրենց տներում չմրսեն»։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով