Ազատ խոսք

«Հաջորդ պատերազմն ավելի մեծ մասշտաբներ է ունենալու». Տարոն Սիմոնյան

«Հաջորդ պատերազմն ավելի մեծ մասշտաբներ է ունենալու». Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեր պատերազմը չի ավարտվել:

Հաջորդ պատերազմը, որն ամենևին սարերի հետևում չէ, ավելի մեծ մասշտաբներ է ունենալու, ավելի մեծ շահեր ու խաղացողներ։ Այսօր արդեն կարող եք տեսնել լարվող ձգանի վտանգը։

Տարոն Սիմոնյան

Մենք պետք է պատրաստվենք այդ նոր մարտահրավերին և օգտագործենք ժամանակի ամեն մի հատիկը՝ մեր շուրջ կերպաափոխվող նոր աշխարհը սառը բանականությամբ վերլուծելու, ուղեղներս և մկաններս լարերու, գոտիներս ձգելու և միմյանց մեջ վաղվա խրամատում կողք֊կողքի կանգնած մարտընկեր տեսնելու համար։

Ազգային ներուժը կենտրոնացնելը սոսկ խոսք չէ. այն նշանակում է սեփական սխալներն արժանապատվորեն ընդունել և ազգն օր առաջ համախմբող գործուն քայլեր անել։

Եվ եթե դա պահանջում է հեռանալ, ուրեմն չկա այլ արժանապատվություն»:

Կիսվել նյութով