Հայ հայտնիները հազարավոր հետևորդներ են կորցրել ինստագրամում. ինչ է պատահել
Մի քանի հայ հայտնիներ բողոքել են Instagram-ից՝ նշելով, որ սոցիալական ցանցում տեխնիկական խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով հազարավոր հետևորդներ են անհետացել իրենց էջերից։
Մասնավորապես, դերասանուհի Սոֆյա Պողոսյան գրել է․
«Ժողովուրդ ջան, ո՞վ ա տեղյակ, ինչ ա կատարվում ինստագրամի հետ։ 4000 հետևորդ մի օրում պակասել ա»։

Լրագրող Անի Քոչարն էլ նշել է․
«Այսօր հոգեպես ծանր օր եմ ունեցել, ավարտին էլ գալիս եմ տուն և բացահայտում, որ ինստագրամը հետևորդներիցս մոտ 300 հոգու ջնջել է (չեմ կարծում այդքան մարդ միաժամանակ ինքնակամ հեռանար)։ Եթե որևէ մեկը գիտի, թե ինչու է նման խաղեր խաղում ինստան, լուր տա ինձ»։

Երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, թեմային անդրադառնալով, գրել է․
«Ի՞նչ է կատարվում։ 4000 հոգու հանե՞լ է ինստան։ Է՞լ ում մոտ է այդպես»։



