Մամուլ

Հայ երեխան չի կարող դիմել ՄԱԿ, եթե բարկացել են ծնողները

Դեկտեմբերի 10-ը աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր։

Պայմանավորված օրվա խորհրդով Bavnews.am-ը Ձեզ է ներկայացնում փաստեր և տվյալներ Մարդու իրավունքներ եզրույթի ծագման և բովանդակության մասին։

1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ընդունել են աշխարհի գրեթե բոլոր պետությունները:

Հռչակագրի պատրաստման մեջ իրենց ներդրումն են ունեցել ինչպես գաղութարար պետությունները, այդպես էլ զարգացող երկրները, ինչպիսիք են Հնդկաստանը, Չինաստանը, Կուբան, Լիբանանը, Պանաման և այլն: Հռչակագրի անունը հուշում է, որ մարդու իրավունքները համընդհանուր արժեքներ են և պետք է հարգվեն ու պաշտպանվեն բոլոր երկրներում:

1․ Մարդու իրավունքների նախնական հասկացությունը կարելի է հանդիպել հնադարյան օրենքներում, ինչպես Բաբելոնի այնպես էլ Հունա-Հռոմեական հայեցակարգում։ Առաջին օրենսդիր հուշարձանը եղել է 1760 թվականի Համուրաբի արքայի օրենքների ժողովածուն։

ardzan

2․ Գրված օրենքներից ամենից հայտնին եղել է Ազատությունների մեծ խարտիան, որը Անգլիայի թագավոր Հովհաննես I Անհողինի կողմից 1215 թվականի հունիսի 15-ին ստորագրված փաստաթուղթ է, որը հետագայում դարձել է Մեծ Բրիտանիայի սահմանադրական-օրենսդրական հիմնարար փաստաթղթերից մեկը՝ ազդելով այլ արևմտյան երկրների իրավական համակարգի կայացման վրա։ Դա թագավորի դեմ ապստամբած խոշոր ֆեոդալների, հոգևորական բարձր դասի և քաղաքային բնակչության վերնախավի հաղթանակի արդյունքն էր։

ardzan 1

3․ Մինչև օրս էլ մասնագետները վիճում են Մարդու իրավունքները համընդհանո՞ւր, թե՞ արևմտյան արժեքներ են, որոնք պարտադրվել են այլ մշակույթներին պատկանող ժողովուրդներին:

Ըստ նրանց, որքան էլ մարդու իրավունքները համամարդկային են, այնուամնայնիվ, որ մարդու իրավունքները արևմտյան արժեքներ են, քանի որ ծագել ու զարգացել են արևմտյան երկրներում, իսկ հետագայում պարտադրվել են մյուս պետություններին, որոնցից շատերը եղել են այդ նույն արևմտյան երկրների գաղութը:

nkar

4․ Տեսաբանները մարդու իրավունքները բաժանում են երեք «սերնդի»: Առաջին «սերնդի» իրավունքները՝քաղաքական և քաղաքացիական իրավունքները պետության բացասական պարտավորություններն են: Երկրորդ «սերնդի» իրավունքները՝ սոցիալ-տնտեսական իրավունքներ, սրանք պետության դրական պարտավորություններն են, իսկ Երրորդ սերնդի իրավունքները, որոնք նաև կոչվում են «համերաշխության»իրավունքներ, ամենավիճելի իրավունքներն են:

Սրանք իրավունքի նորագույն տեսակներ են,դեռևս զարգացման փուլում են: Երրորդ սերնդի իրավունքներից են զարգացման և խաղաղության   իրավունքը, աղետների ժամանակ օգնության իրավունքը,առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք: Սրանք հիմնականում խմբակային իրավունքներնեն:

qandak

5. 1990 թվականին ՄԱԿ-ի անդամ 196 պետություններ վավերացրել են Երեխաների իրավունքներիմասին կոնվենցիան, որի նպատակն է ապահովել երեխայի առավելագույն շահը։ Այ ունի նաևկամընտիր արձանագրություն, որը վավերացրած պետությունների լիազորության ներքո գտնվողերեխաները կարող են հաղորդագրություններ ներկայացնել Կոմիտեին։

nkar 1

Օրինակ, եթե մայրը կամհայրը բարկացել են երեխայի վրա, երեխան ինքը անձամբ կարող է դիմել այս խորհրդին և ստանալհամապատասխան պատասխան։ Նման պրակտիկա կա մեր հարևան Վրաստանում, բայց հայաստանումդեռևս չկա։

Լիանա Մարտիրոսյան

Կիսվել նյութով