Մամուլ

Հայտնի է՝ ով է եղել Ալեն Սիմոնյանի «ազապբաշին»

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի և մոդել Անելյա Գուբրյանի պսակադրությունն անցկացրել է Վայոց ձորի հոգևորական Տեր Հովհաննեսը, որը, ըստ հրապարակումների, ավելի վաղ միացել էր Փաշինյանի հակաեկեղեցական արշավին։

Պսակադրությունը տեղի է ունեցել Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում։

Համացանցում հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հարսանիքի «ազապբաշին» նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն է։ Կնքահայրը Ալեն Սիմոնյանի ընկերն է։

Հարսանեկան արարողությունն անցկացվում է «Աֆինա Հոլ Պալադիում» ռեստորանում։ Միջոցառմանը ներկա են նախարարներ, ՔՊ-ական պատգամավորներ, տարբեր պաշտոնյաներ, ինչպես նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

alen simonyan 6
Կիսվեք ձեր էջում