ՄամուլԺամանց

Ովքեր են ներկա եղել Ալեն Սիմոնյանի հարսանիքին

Երեկ հայտնել էինք, որ տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի եւ մոդել Անելյա Գուբրյանի պսակադրության արարողությունը։

Հարսանեկան խնջույքն անցկացվել է Ջրվեժում գտնվող «Palladium Hall» ռեստորանային համալիրում։

Հարսանեկան արարողությանը ներկա է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, ՔՊ ԱԺ բազմաթիվ պատգամավորներ, Վիվարոյի Վիգենը՝ Վիգեն Բադալյանը։ Միջոցառմանը ներկա են եղել Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

arush alen harsaniq

Միջոցառումը վարել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Իրենց կատարումներով հանդես են եկել երգիչ Էրիկը, Սուպեր Սաքոն, Սարոն, երգչուհի Իվետա Մուկուչյանը:

Կիսվեք ձեր էջում