Մամուլ

Ծեծկռտուք դպրոցում․ աշակերտներից մեկի քիթն է վնասվել

Սեպտեմբերի 3-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ոստիկանները Էջմիածին քաղաքի թիվ 9 հիմնական դպրոցում «Զգուշացեք, երեխաներն են» միջոցառման շրջանակներում ծառայություն իրականացնելու ժամանակ հարակից տարածքից լսել են վիճաբանության ձայներ և, մոտենալով նշված վայրին, պարզել են, որ նշված դպրոցի աշակերտներ 13-ամյա Է․ Մ․-ն և 12-ամյա Ա․ Ղ․-ն վիճաբանում են միմյանց հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրանց ներկայացրել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14։20-ի սահմաններում, Է․ Մ․-ն և Ա․ Ղ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ և փոխադարձ հարվածներ հասցրել։

Ինչի հետևանքով Ա․ Ղ․-ն ստացել է մարմնական վնասվածք՝ քթի շրջանում, իսկ Է․ Մ․-ն՝ մարմնական վնասվածքներ՝ քերծվածքի տեսքով։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։

Կիսվեք ձեր էջում