Հայտնի է հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը
Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն՝ հոկտեմբերին նշվում է երկու տոնական օր՝ հոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրը, և հոկտեմբերի 10-ին՝ Թարգմանչաց տոնը։
Սակայն երկու օրերն էլ աշխատանքային են համարվում։
Միաժամանակ, աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով։
Այս կարգավորումը չի տարածվում կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների վրա։


